Մոսկվայի ԲԿՄԱ-ի դարպասապահ Իգոր Ակինֆեևն իր ֆուտբոլային կարիերայում հիանալի նվաճման է հասել։
Ռուսաստանի Պրեմիեր Լիգայի 15-րդ տուրի՝ «Խիմկիի» դեմ հանդիպումը 800-րդն էր բանակայինների ավագի կարիերայում։ Այդ հանդիպումներից 689-ը Ակինֆեևն անցկացրել է ԲԿՄԱ-ի կազմում, ևս 111-ը՝ Ռուսաստանի ազգային հավաքականում։
«Շնորհակալ եմ բոլորից։ Սա ոչ միայն իմ, այլև երկրպագուների հաղթանակն է, որոնք միշտ իմ կողքին են։ Երկրպագուների աջակցությունն անչափ կարևոր է։
Ինչպես միշտ նշել եմ, հիմա ժամանակը չէ՝ կենտրոնանալու ռեկորդների վրա, դրանք ընդամենը թվեր են։ Շարժվում ենք առաջ։ Կարևոր է, որ թիմը կրկին «բռնի» հաղթական ուղին»,- այս մասին 35-ամյա դարպասապահը գրել է իր instagram-ի էջում։
View this post on Instagram