Միլանի «Ինտերը» հետաքրքրված է ֆրանսիական «Լիլլի» և Կանադայի հավաքականի հարձակվող Ջոնաթան Դեյվիդի ծառայություններով։
Ինչպես տեղեկացնում է Telefoot-ը, իտալական գրանդը դեռևս անցած մրցաշրջանից հետևում է կանադացի ֆուտբոլիստին։
21-ամյա Դեյվիդի պայմանագրի ժամկետը Ֆրանսիայի չեմպիոնի հետ լրանում է 2025 թվականի ամռանը։ Վերջինիս տրանսֆերային արժեքը կազմում է 35 միլիոն եվրո։
Դեյվիդն ընթացիկ մրցաշրջանում մասնակցել է 14 հանդիպման՝ դառնալով 10 գոլի հեղինակ։