«Դերբի Քաունթիի» գլխավոր մարզիչ Ուեյն Ռունին, ով նախկինում հանդես է եկել «Մանչեսթեր Յունայթեդում», մեկնաբանել է Օլե Գունար Սուլշերի գլխավոր մարզչի պաշտոնանկությունը։
«Կարծում եմ՝ Սուլշերը լավ աշխատանք է կատարել՝ ակումբին ապահովելով անհրաժեշտ կայունությունը: Բայց ակնհայտ է, որ լինելով այնպիսի ակումբում, ինչպիսին «Մանչեսթեր Յունայթեդն» է, կկորցնես աշխատանքդ, եթե չգրանցես ցանկալի արդյունքներ։
Ես իսկապես ցավում եմ Սուլշերի համար, բայց վստահ եմ, որ «Մանչեսթեր Յունայթեդը» կգտնի համապատասխան մարզիչ։ Ես շատ տխրեցի, երբ դիտեցի «Ուոթֆորդի» դեմ հանդիպումը։ Մարզիչը կարող է հրահանգներ տալ, բայց որոշ ֆուտբոլիստների նման խաղը արդարացում չունի։ Անընդունելի է, որ խաղացողները կորցնում են գնդակը, միանգամից թևաթափ են լինում և միմյանց մեղադրում դրա համար։
Ես շատ կզայրանայի, եթե տեսնեի դա իմ խաղացողների կատարմամբ։ Այս ֆուտբոլիստները խաղում են աշխարհի մեծագույն ակումբներից մեկում: «Մանչեսթեր Յունայթեդում» խաղալը արտոնություն է. իմ կարծիքով, «Մանչեսթեր Յունայթեդի» ֆուտբոլիստները պետք է շատ ավելին անեն»,- Ռունիի խոսքերն է մեջբերում talkSPORT-ը։
























































