Հոկեյի Ազգային Լիգայի հերթական տուրում «Վաշինգթոնը» մրցակցի հարկի տակ 2-5 հաշվով զիջեց «Սիեթլին»։
Հյուրերի երկրորդ տափօղակը հեղինակեց ռուս հարձակվող Ալեքսանդր Օվեչկինը։ Այս գոլի օգնությամբ Օվեչկինը շրջանցեց շվեդ հանրահայտ հոկեյիստՄաթս Սունդինին, որն իր կարիերայի 1346 խաղում վաստակել էր 1349 միավոր։
Այժմ Օվեչկինի հաջորդ նպատակը պետք է լինի Գի Լեֆլերի ցուցանիշը գերազանցելը։ Այն է՝ 1353 միավոր։ Իսկ NHL-ի պատմության մեջ բացարձակ առաջատարը լեգենդար Ուեյն Գրեցկին է, որի ակտիվում կա 2857 միավոր։