Իտալական Ա Սերիայի 13-րդ տուրում «Ռոման» հյուրընկալվելիս 2:0 հաշվով հաղթեց «Ջենոային»։
Ուկրաինացի մասնագետ Անդրեյ Շևչենկոյի նորամուտի խաղում «Ջենոայի» խաղացողները ողջ հանդիպման ընթացքում միայն մեկ հարված են կարողացել կատարել մրցակցի դարպասի ուղղությամբ։
Համեմատության համար նշենք, որ «գայլերը» «Ջենոայի» դարպասի ուղղությամբ 19 հարված են կատարել, որոնցից չորսը եղել են դարպասին, իսկ այդ չորսից երկուսը վերածվել են գոլի։
























































