Լոնդոնի «Արսենալը» միացել է Գերմանիայի հավաքականի և «Զալցբուրգի» հարձակվող Քարիմ Ադեյեմիի տրանսֆերը ձեռք բերելու համար մրցապայքարին։
Ինչպես տեղեկացնում է The Mirror-ը, «զինագործները» մտադիր են առաջիկա ամռանն Ադեյեմիին երկարաժամկետ պայմանագիր առաջարկել, որը պետք է փոխարինի Ալեքսանդր Լակազետին։
Ֆանսիացի հարձակվողը հավանաբար մրցաշրջանի ավարտից հետո կհեռանա Լոնդոնից։
19-ամյա հարձակվողի ծառայություններով հետաքրքրված են նաև «Բարսելոնան» և ՊՍԺ-ն։
Ընթացիկ մրցաշրջանում ֆուտբոլիստը մասնակցել է 14 հանդիպման՝ դառնալով 11 գոլի հեղինակ։
























































