Թուրինում (Իտալիա) տեղի ունեցավ ATP եզրափակիչ մրցաշարի եզրափակիչ հանդիպումը, որում գերմանացի թենիսիստ Ալեքսանդր Զվերևը հաղթեց ռուս Դանիլ Մեդվեդևին։
Հանդիպումը տևեց 1 ժամ 16 րոպե և ավարտվեց Գերմանիայի ներկայացուցչի հաղթանակով՝ 6։4, 6։4 հաշվով։
Երկու թենիսիստներն էլ արդեն հաղթել են Եզրափակիչ մրցաշարում։ Այս խաղում գրանցած հաջողության շնորհիվ Զվերևը դարձավ կրկնակի գավաթակիր (2018, 2021)։ Մեդվեդևը գործող չեմպիոն էր (2020 թ.)։
Մարզիկների անձնական դիմակայությունում հաշիվը հավասար է՝ 6-6։