«Մանչեսթեր Յունայթեդի» ղեկավարությունն ակումբի գլխավոր մարզչի պաշտոնում դիտարկում է նոր թեկնածուի։
Ինչպես տեղեկացնում է The Times-ը, մանկունիանցիների «ղեկը» կարող է ստանձնել ակումբի նախկին ֆուտբոլիստ, անվանի մասնագետ Լորան Բլանը։
Ըստ աղբյուրի՝ «կարմիր սատանաների» ղեկավարները ցանկանում են Բլանին հրավիրել մինչև ընթացիկ մրցաշրջանի ավարտը, իսկ ամռանը պայմանագիր կնքել Մաուրիսիո Պոչետինոյի հետ։
Նշենք, որ 56-ամյա մասնագետն այս պահին գլխավորում է Կատարը ներկայացնող «Ալ-Ռայան» ակումբը։
























































