Լա լիգայի 14-րդ տուրում «Կադիսը» հյուրընկալվել էր «Խետաֆեին» ու 0-4 հաշվով պարտություն կրեց։
Հյուրերի կազմում մեկնարկային րոպեներից խաղին մասնակցեց Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Վարազդատ Հարոյանը, որը 69-րդ րոպեին դեղին քարտ ստացավ։
Այս տուրից հետո «Խետաֆեն» 9 միավորով 19-րդ տեղում է, իսկ «Կադիսը» 12 միավորով՝ 16-րդ։
























































