«Միլանի» գլխավոր մարզիչ Ստեֆանո Պիոլին մեկնաբանել է ակումբի հետ պայմանագրի հնարավոր երկարաձգման վերաբերյալ շշուկները։
«Երբ ժամանակը գա, կերկարաձգենք պայմանագիրը։ Ես ոչ մի տեղ չեմ շտապում։ Եվ ինձ համար դա երբեք խնդիր չի եղել։
Այո՛, բարկացած եմ «Ֆիորենտինայի» հետ վերջին խաղից, բայց այս պարտությունը մեր օգտին կլինի։ Մենք ավելիին հասնելու հնարավորություններ ենք ունենում։ Նույնիսկ պարտությունից հետո ես բնավորություն ունեցող թիմ տեսա, որն անհատապես ուժեղ ֆուտբոլիստներ ունի։
Մինչև վերջ պայքարելու ենք ոսկե մեդալների համար»,- մարզչի խոսքերն է փոխանցում Calciomercato-ն։
«Միլանի» ու Պիոլիի միջև գործող պայմանագիրը նախատեսված է մինչև 2022-ի ամառ։
























































