Ռուսաստանի պրեմիեր լիգայի 15-րդ տուրում «Ռոստովը» սեփական հարկի տակ 2-2 հաշվով ոչ-ոքի խաղաց «Ուֆայի» հետ։
Տանտերերի կազմում ամբողջ հանդիպմանը մասնակցեց Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Խորեն Բայրամյանը։
Այս հանդիպումից հետո «Ռոստովը», վաստակած 17 միավորով, զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 11-րդ հորիզոնականը։ «Ուֆան» ունի 15 միավոր և մրցաշարային աղյուսակում 12-րդն է։
Հաջորդ հանդիպումը Բայրամյանի թիմը կանցկացնի նոյեմբերի 27-ին՝ մրցակցի հարկի տակ հանդիպելով «Ախմատին»։























































