«Բարսելոնան» սկսել է նոր հարձակվողի փնտրտուքները, որը կփոխարինի արգենտինացի Սերխիո Ագուերոյին։
Ինչպես գիտենք, Ագուերոն սրտի խնդիրների պատճառով մոտ օրերս հայտարարելու է կարիերան ավարտելու մասին։
Fichajes-ի հաղորդմամբ կատալոնական ակումբը ցանկանում է ձեռք բերել Լոնդոնի «Արսենալի» հարձակվող Ալեքսանդր Լակազետի տրանսֆերը։
Ըստ աղբյուրի՝ «կապտանռնագույնները» կպայքարեն «Նյուքասլի», «Մանչեսթեր Սիթիի» և «Ինտերի» հետ, որոնք ևս հետաքրքրվախ են ֆրանսիացու ծառայություններով։
























































