Ա Սերիայի 13-րդ տուրում «Միլանը» հյուրընկալվելիս 2-4 հաշվով պարտվեց «Ֆիորենտինային»՝ կրելով մրցաշրջանում առաջին պարտությունը։
Խաղից հետո իր տպավորություններով է կիսվել «ռոսոներիների» գլխավոր մարզիչ Ստեֆանո Պիոլին։
«Բավականին տարբերվող հանդիպում ստացվեց։ Առաջին կեսում մենք լավ էինք գործում, և 0-2 հաշիվն այնքան էլ տրամաբանական չէ։ Մենք չկարողացանք օգտագործել մեր շանսերը, ինչի պատճառով մրցակիցը մեզ «պատժեց»։
Երկրորդ կեսում կարողացանք բնավորություն ցույց տալ, փորձեցինք «փրկել» խաղը, բայց չորրորդ բաց թողած գոլը վճռեց հանդիպման ելքը։ Մրցակիցը ստեղծեց հինգ վտանգավոր պահ, որոնցից չորսը վերածեց գոլի, իսկ մենք պետք է կարողանանք խաղալ ավելի ուշադիր և օգտագործենք մեր ստեղծած վտանգավոր պահերը։
Այս պարտությունն իր բնույթով շատ ցավալի էր, բայց պետք է ամեն ինչ անենք, որ նման բան չկրկնվի»,- այս մասին Պիոլին նշել է հետխաղյա ասուլիսի ժամանակ։
























































