«Լիվերպուլի» նախկին ֆուտբոլիստ Ջեյմի Քարագերը քննադատել է «Մանչեսթեր Յունայթեդին»։
«Ես երբեք չեմ աշխատել որպես գլխավոր մարզիչ, սակայն ինձ համար մեկ բան ակնհայտ է․ եթե ունես այսպիսի կազմ, աններելի է «Ուոտֆորդին» պարտվել 1-4 հաշվով։ Ամենևին կապ չունի՝ մարզիչն ինչ առաջադրանք է տվել խաղացողներին, ինչպես է իրեն պահում հանդերձարանում, հարգու՞մ են նրան, թե ոչ։
Այս ֆուտբոլիստները մի քանի խաղերում ուղղակի ամոթալի տպավորություն են թողել։ Եվ այս ակումբը համարվում է ամենաթանկարժեք կազմ ունեցող ակումբներից մեկը, իսկ ֆուտբոլիստների ստացած աշխատավարձերը ամենաբարձրերից են»,- Կարագերի խոսքերն է մեջբերում LiveResult-ը։
























































