Ինչպես տեղեկացնում է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն, «Մանչեսթեր Յունայթեդի» համասեփականատեր Ջոել Գլեյզերը տեղեկացրել է մանկունիանցիների ղեկավար կազմին, որ նորվեգացի Ուլե-Գունար Սուլշերը կհեռացվի գլխավոր մարզչի պաշտոնից։
«Կարմիր սատանաների» նախկին ֆուտբոլիստներ Դարեն Ֆլետչերը և Մայքլ Կարիկը պատրաստ են ժամանակավորապես ստանձնել ակումբի «ղեկը», մինչև նոր գլխավոր մարզչի նշանակումը։
Ֆլետչերն այս պահին զբաղեցնում է անգլիական գրանդի տեխնիկական տնօրենի պաշտոնը, իսկ Կարիկն ակումբի համակարգում աշխատում է որպես մարզիչ։