Ֆորմուլա 1-ի ավտոմրցաշարում տեղի ունեցավ Կատարի Գրան-պրիի որակավորման փուլը։
Առաջին հորիզոնականը 1,20,827 արդյունքով գրավեց «Մերսեդեսի» ավտոարշավորդ Լյուիս Հեմիլթոնը։ Երկրորդը «Ռեդ Բուլը» ներկայացնող Մաքս Ֆերստապենն էր։ Վերջինս Հեմիլթոնին զիջեց 0,455 վայրկյան։
Լավագույն եռյակը եզրափակեց Հեմիլթոնի թիմակից, «Մերսեդեսի» ներկայացուցիչ Վալտերի Բոթասը, որը Լյուիսին զիջեց 0,651 վայրկյան։