«Ինտերի» նորեկ Քրիստիան Էրիկսենը, ով ակումբ է տեղափոխվել «Տոտենհեմից», դիմել է «խթանների» երկրպագուներին։
««Տոտենհեմի» սիրելի երկրպագունե՛ր,
ես չգիտեմ, թե ինչից սկսեմ։ Ես ժամանակ չունեի ձեզ բոլորիդ հրաժեշտ տալու։ Բայց ես կարծում եմ, որ շատ խաղերի եմ մասնակցել, որտեղ բոլորին թվացել է, թե հաջորդ խաղին ես ակումբում այլևս չեմ լինի։ Ինձ մոտ շատ անհավանական հիշողություններ են մնացել «Տոտենհեմում» անցկացրած 6,5 տարիներից։ Հաճույք եմ ստացել այս թիմում անցկացրած ամեն մարզումից ու խաղից։ Սակայն երբեմն ուզում ես ինչ-որ նոր բան փորձել։
«Տոտենհեմի» երկրպագունե՛ր, ինձ համար պատիվ էր ձեր թիմի համար հանդես գալը։ Հուսով եմ, որ դեռևս կհանդիպենք»,-գրել է Էրիկսենը Twitter-ի իր էջում։
Էրիկսենը 2013-2020 թվականների ընթացքում հանդես է եկել «Տոտենհեմի» կազմում։