Հայկական արմատներով ռուս անվանի թենիսիստ Կարեն Խաչանովը, որն օրերս ժամանել էր Հայաստան, լուսանկարներ է հրապարակել մեր երկրից ու գրառում կատարել․
«Հայաստան ուղևորությունս մոտեցավ ավարտին: Շատ հետաքրքիր ու հագեցած ծրագիր ունեինք: Հաջողվեց շրջել գրեթե ողջ երկրով ու այցելել այնպիսի սրբատեղիներ, ինչպիսիք են Էջմիածինը, Զվարթնոցը, Սևանավանքը, Հաղարծինը, Հաղպատը, Ախթալան, Նորավանքն ու Տաթևը: Գնացինք նաև Դիլիջան, Գյումրի, Լոռու մարզ, Արենի, Գորիս ու Երևան:
Շատ ուրախ եմ, որ վերջապես կարողացա ժամանակ գտնել ու իրականացնել այս ուղևորությունը: Շատ ջերմ ու անչափ հաճելի ընդունելություն էր: Շնորհակալություն, Հայաստա՛ն, քո հյուրընկալության համար: Մինչ նոր հանդիպում»:
Посмотреть эту публикацию в Instagram