Իտալիայի հավաքականի նախկին հարձակվող Մարիո Բալոտելին երազում է կրկին Իտալիայի հավաքական հրավիրվելու մասին։
31-ամյա հարձակվողը ազգային հավաքականում վերջին անգամ խաղացել է 2018 թվականի սեպտեմբերին։
«Ես ինձ լավ եմ զգում, լավ մարզավիճակում եմ։ Վերջին երկուսուկես տարիներից հետո զգում եմ, որ պատրաստ եմ վերադառնալ հավաքական։ Դա իմ երազանքն է։
Ես հիմա Թուրքիայից կքայլելով կգնայի հավաքականի ճամբար, եթե իմանայի, որ մարտին լինելու եմ ազգային հավաքականի կազմում»,- ասել է Բալոտելին OCW-ին տված հարցազրույցում:
























































