Պեկինում 2022թ. փետրվարին մեկնարկելիք ձմեռային Օլիմպիական խաղերի մասնակիցների ճաշացանկը կներառի աշխարհի 12 տարածաշրջանի 678 ուտեստ, հայտնում է ՀԱՕԿ պաշտոնական կայքը։
Ճաշացանկը հաստատվել է Միջազգային Օլիմպիական կոմիտեի (ՄՕԿ): Ցանկը կազմելիս հաշվի են առնվել մարզիկների դիետիկ ցանկություններն ու կրոնական հայացքները:
Դոպինգ թեստերի կեղծ դրական արդյունքներից խուսափելու համար կբացառվեն հաճախ օգտագործվող 48 համեմունքներ, ինչպիսիք են, օրինակ, պղպեղը և դափնետերևը:
Ճաշարաններում կօգտագործվի նաև մանրէազերծված սպասք։ Խաղերի ընթացքում խստորեն պահպանվելու են հակահամաճարակային կանոնները, կտրամադրվեն դիմակներ, ձեռնոցներ և ախտահանիչներ։