«Մեծ սաղավարտի» 20-ակի հաղթող Ռոջեր Ֆեդերերը խոսել է վերականգնողական գործընթացի մասին:
«Բժշկական հետազոտությունները հուսադրող են: Հունվարից արդեն կկարողանամ թեթև վազել: Մարտ-ապրիլ ամիսներին կվերդառնամ պարապմունքների: Ես չպետք է շատ ծանրաբեռնեմ ծունկս: Կարծում եմ 2022-ի ամռանը կկարողանամ խաղեր անցկացնել:
Կզարմանամ, եթե հասցնեմ վերականգնվել և մասնակցել «Ուիմբլդոնին»: Ուզում եմ վերջին անգամ տեսնել, թե ինչի եմ ունակ:
Ցանկանում եմ կարիերաս ավարտել թենիսի կորտում` իմ պայմաններում: Դրա համար ողջ ուժերս ներդնում եմ վերականգնողական գործընթացների վրա»,- ասել է 40-ամյա թենիսիստը lematin.ch-ին: