Նոյեմբերի 16-ին կայացած ԱԱ-2022-ի որակավորման հանդիպումների արդյունքներով որոշվել են ևս երկու թիմեր, ովքեր հանդես կգան մրցաշարում։
Աշխարհի 2022 թվականի առաջնության ուղեգրեր նվաճեցին Նիդերլանդները՝ Եվրոպական գոտուց, և Արգենտինան՝ Հարավամերիկյան գոտուց։ Արդեն հայտնի է 13 թիմ, որոնք կխաղան ԱԱ-2022-ի եզրափակիչ փուլում (մրցաշարին կմասնակցի 32 հավաքական)։
Որպես կազմակերպիչ մրցաշարի ուղեգիր է ստացել Քաթարը։ Բրազիլիայի և Արգենտինայի հավաքականները ժամանակից շուտ իրեն երաշխավորել է աշխարհի առաջնության ուղեգիր։
Եվրոպական ընտրական փուլում Գերմանիան, Դանիան, Ֆրանսիան, Բելգիան, Խորվաթիան, Սերբիան, Իսպանիան, Շվեյցարիան, Անգլիան և Նիդերլանդները զբաղեցրել են առաջին տեղերը խմբերում։