Լյուբլյանայի «Ստոժիցե» մարզադաշտում ավարտվել է ԱԱ-2022-ի ընտրական փուլի 10-րդ տուրի հանդիպումը Սլովենիայի և Կիպրոսի միջև: Տանտերերը 2-1 հաշվով հաղթանակ են տարել:
48-րդ րոպեին Միխա Զայացը բացել է խաղի հաշիվն ու առաջ է մղել սլովենացիներին: Երկրորդ գնդակը 84-րդ րոպեին խփել է Ադամ Չերինը: Կիպրոսի հավաքականի ֆուտբոլիստները խաղավարտին մեկ գնդակ ետ են բերել. 89-րդ րոպեին Անդրոնիկոս Կակուլիսն է կրճատել հաշվի տարբերությունը:
Սլովենիայի հավաքականը 14 միավոր է վաստակել ու H խմբի մրցաշարային աղյուսակի 4-րդ հորիզոնականը զբաղեցրեց: Կիպրոսի հավաքականը 5-րդ տեղը զբաղեցրեց՝ 5 միավորով:
Այս խմբի առաջատարը Խորվաթիայի հավաքականն է, որը դուրս եկավ ԱԱ-2022-ի եզրափակիչ փուլ: Ռուսաստանի հավաքականը երկրորդ տեղը զբաղեցրեց ու ԱԱ-2022 դուրս գալու համար անցումային խաղ կանցկացնի:
Օրվա մյուս խաղում Սլովակիան 6 անպատասխան գնդակ է ուղարկել Մալթայի դարպասը: Սլովակիան ընտրական փուլն ավարտել է 3-րդ տեղում՝ վաստակած 14 միավորով: Մալթան մնացել է 6-րդ տեղում՝ վաստակելով 5 միավոր: