«Միլանը» շարունակում է հետևել «Ռուբինի» կիսապաշտպան Խվիչի Կվարացխելիայի առաջընթացին և ծրագրում է վրացի ֆուտբոլիստին ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ պայմանագրի առաջարկ անել։
Calciomercato-ի փոխանցմամբ՝ Կվարացխելիայի խաղին հետևում է իտալական գրանդի տնօրեն Պաոլո Մալդինին։
Սպասվում է, որ տրանսֆերի արժեքը կկազմի 15 մլն եվրո։
Կվարացխելիան 20 տարեկան է, այս մրցաշրջանում նա մասնակցել է ՌՊԼ-ի 12 հանդիպման, որոնցում դարձել է մեկ գոլի և երկու գոլային փոխանցման հեղինակ։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ միլանյան գրանդը հետևում է նաև Հենրիխ Մխիթարյանի շուրջ ստեղծված իրավիճակին։ Մանրամասներն՝ այստեղ։
























































