Անգլիայի հավաքականի հարձակվող Հարի Քեյնը հեթ-տրիկի հեղինակ է դարձել ԱԱ-2022-ի I խմբի Եվրոպայի որակավորման 9-րդ տուրի խաղում:
ՈՒԵՖԱ-ի մամուլի քարտուղարության համաձայն՝ Քեյնը դարձավ առաջին անգլիացի ֆուտբոլիստը 1993 թվականից ի վեր (Դեյվիդ Պլատից հետո), ով «կատարյալ հեթ-տրիկ» (ձախ, աջ ոտքերով և գլխով) ձևակերպեց հավաքականի կազմում։
Այժմ 28-ամյա խաղացողը երեք առյուծների կազմում 44 գոլ ունի: Քեյնը Անգլիայի լավագույն ռմբարկուների ցուցակում 4-րդն է՝ Ջիմի Գրիվզի հետ միասին: Գրիվզին անհրաժեշտ էր 57 հանդիպում այս ցուցանիշը գրանցելու համար, իսկ Քեյնին՝ 66:
Անգլիայի հավաքականի լավագույն ռմբարկուների ցուցակում առաջին երեք տեղերն են զբաղեցնում Ուեյն Ռունին (53 գոլ), Բոբի Չարլթոնը (49) և Գարի Լինեկերը (48)։
























































