Աշխարհի առաջնության որակավորման փուլի շրջանակում տեղի ունեցան աֆրիկական գոտու 5-րդ տուրի հանդիպումները։
Ռուանդայի հավաքականը սեփական հարկինտակ 0-3 հաշվով պարտվեց Մալիի ազգային ընտրանուն։ Տանտերերին ավագի թևկապով առաջնորդեց Երևանի «Ուրարտուի» պաշտպան Սալոմոն Նիրիսարիկեն, որը մասնակցեց ամբողջ հանդիպմանը։
Ռուանդայի հավաքականը հինգ տուրից հետո վաստակել է մեկ միավոր և իր խմբի մրցաշարային աղյուսակում զբաղեցնում է վերջին՝ չորրորդ հորիզոնականը։























































