Հոկեյի Ազգային Լիգայում տեղի ունեցավ խաղային հերթական օրը։
Արևմտյան կոնֆերենցիայի առաջատար «Էդմոնտոնը» մրցակցի հարկի տակ 5-3 հաշվով հաղթեց «Բոսթոնին»։
Արևելյան կոնֆերենցիայի առաջատար «Ֆլորիդան» բուլիտներով զիջեց «Փիթսբուրգին»։ Այդ հանդիպման հիմնական և լրացուցիչ ժամանակներն ավարտվել էին 2-2 հաշվով։
«Մոնրեալը» 4-2 հաշվով հաղթեց «Կալհարիին», «Նյու Ջերսին» 4-0 հաշվով առավելության հասավ «Այլենդերսի» նկատմամբ։
«Լոս Անջելեսը» արտագնա խաղում երկու անպատասխան տափօղակ ուղարկեց «Օտտավայի» դարպասը։ Միևնույն հաշվով և կրկին հյուրընկալվելիս «Վաշինգթոնը» հաղթեց «Դետրոյթին»։
«Նեյշվիլն» օվերթայմում 4-3 հաշվով առավելության հասավ «Սենթ Լուիսի» նկատմամբ, «Վիննիպեգն» էլ 4-1 հաշվով հաղթեց «Սան Խոսեին»։
Օրվա ամենախոշոր հաշվով հաղթանակը տոնեց «Կոլորադոն»՝ 7-1 հաշվով ջախջախելով «Վանկուվերին»։ «Անահեյմն» էլ ամենագոլառատ խաղի շրջանակում 7-4 հաշվով հաղթեց «Սիեթլին»։
Րոպեներ առաջ ավարտված վերջին խաղում «Վեգասը» 3-2 հաշվով առավելության հասավ «Մինեսոտայի» նկատմամբ։