«Չելսիի» կիսապաշտպան Ժորժինյոն խոսել է «Ոսկե գնդակը» ստանալու իր հնարավորությունների մասին։
«Ես չեմ կարող ասել, թե արդյոք կստանամ «Ոսկե գնդակը», բայց դա խթան կլինի մյուս խաղացողների համար: Սա կարող է ցույց տալ, որ միայն գոլերով չի որոշվում լավագույնը։
Չեմ ուզում շատ հույսեր կապել մրցանակը ստանալու հետ, բայց կեղծավորություն կլինի ասել, որ չեմ մտածում հաղթելու մասին։ Շատ լավ կլինի, եթե դա տեղի ունենա, բայց եթե ոչ, ապա ես չեմ բողոքի։
Ես ամպերի մեջ չեմ լողում և կենտրոնացած եմ այլ բանի վրա։ ՈՒԵՖԱ-ի կողմից ես արդեն ճանաչվել եմ տարվա լավագույն ֆուտբոլիստ»,- մեջբերում է իտալացի կիսապաշտպանին AS-ը։
Պրեմիեր լիգայի ընթացիկ մրցաշրջանում 29-ամյա խաղացողը 10 խաղում դարձել է 1 գոլի հեղինակ։ Նա այս տարի Իտալիայի հետ հաղթել է Եվրո-2020-ը, իսկ «Չելսիի» հետ՝ Չեմպիոնների լիգան:
























































