«Բարսելոնան» թիմ չի հրավիրի Դանի Ալվեշին։ Ինչպես հաղորդում է Marca-ն՝ ակումբի ղեկավարությունը նման տարբերակ չի դիտարկում։ Ավելի վաղ հաղորդվում էր, որ բրազիլացին կտեղափոխվի կատալոնական ակումբ, որպեսզի իր հարուստ փորձը կիսի երիտասարդ թիմակիցների հետ։
Պաշտպանը հիմա ազատ գործակալի կարգավիճակ ունի։ Նրա վերջին ակումբը եղել է բրազիլական «Սան-Պաուլուն»։
























































