VBET Ա-Լիգայի 2021/2022 մրցաշրջանի հերթական խաղում միմյանց դեմ մրցեցին «Ուրարտուն» և «Գյումրին»։
«Ուրարտուն» տոնեց իր երկրորդ անընդմեջ հաղթանակը՝ 79-77 հաշվով առավելության հասնելով «Գյումրի» ակումբի նկատմամբ: Այս մասին տեղեկացնում է Բասկետբոլի ֆեդերացիայի կայքը։
Խաղում ամենաարդյունավետը Յուջին Քեմփբելն էր (Գյումրի)՝ վաստակած 29 միավորով: Նա նաև իրականացրեց 4 արդյունավետ փոխանցում: