«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Չավին հեռացրել է կատալոնական ակումբի երկու մարզչի։
Ինչպես տեղեկացնում է AS-ը, խոսքը վերաբերվում է գլխավոր ֆիզիոթերապեվտ Խուանխո Բրաուին և ֆիզպատրաստության մասնագետ Ալբերտ Ռոկեին։
Որոշման պատճառը ակումբի ֆուտբոլիստների մոտ հաճախ առաջացող վնասվածքներն են։ Երկու մասնագետներին կփոխարինեն Կարլես Նոգեյրը և Իվան Տոռեսը։
























































