Թուրինի «Յուվենտուսը» միացել է «Ֆիորենտինայի» հարձակվող Դուշան Վլահովիչի համար ծավալվող մրցապայքարին։
Ինչպես տեղեկացնում է Calciomercato-ն, եթե թուրինյան գրանդը չկարողանա իրականացնել սերբ հարձակվողի տրանսֆերը, ապա իր դիտակետում ունի 6 այլ ֆուտբոլիստների տարբերակ, որոնք կարող են ուժեղացնել «ծեր սինյորայի» հարձակման գիծը։
Խոսքը մասնավորապես վերաբերվում է Մաուրո Իկարդիին (ՊՍԺ), Դարվին Նունյեսին (Բենֆիկա), Ալեքսանդր Լակազետին (Արսենալ), Անտոնի Մարսիալին (Մանչեսթեր Յունայթեդ), Ջանլուկա Սկամակային (Սասուոլո) և Լորենցո Լուկային (Պիզա)։