«Ռոման» հետաքրքրված է Լեհաստանի հավաքականի և «Սամպդորիայի» պաշտպան Բարտոշ Բերեշինսկիի ծառայություններով։
Ինչպես տեղեկացնում է լրագրող Նիկոլո Շիրան, իտալական ակումբի ղեկավարությունը մտերիմ հարաբերություններ ունի ֆուտբոլիստի գործակալի հետ և կփորձի այդ առիթն օգտագործել՝ գործարքն իրականացնելու համար։
Ըստ աղբյուրի՝ 29-ամյա պաշտպանը կարող է հռոմեական ակումբ տեղափոխվել արդեն առաջիկա ձմռանը։ Ա Սերիայի ընթացիկ մրցաշրջանում Բերեշինսկին մասնակցել է 11 հանդիպման՝ դառնալով երկու գոլային փոխանցման հեղինակ։
























































