«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան մեկնաբանել է «Բարսելոնայի»՝ վինգեր Ռահիմ Ստերլինգի նկատմամբ հետաքրքրության մասին լուրերը։
«Ճիշտն ասած՝ գաղափար չունեմ։ Ես ոչինչ չգիտեմ այս մասին: Բայց, միևնույն է, ոչինչ չէի էլ ասի։
Վստահ եմ, որ եթե «Բարսելոնան» հետաքրքրվի մեր խաղացողներից որևէ մեկով, նրանք կարող են ձեռք բերել նրան: «Բարսան» շարունակում է մնալ գրավիչ ակումբ, առավել քան գրավիչ։ Քաղաքը, ակումբը, պատմությունը միշտ հրապուրում են մարզիչներին և խաղացողներին։
Եթե «Բարսելոնան» հետաքրքրվի մեր խաղացողներից որևէ մեկով, ապա նրանք կգործարկեն իրենց մեքենան: Նրանք կարող են օգտագործել լրատվամիջոցները՝ տրանսֆերների վրա ազդելու համար։ Սա է «Բարսելոնայի» էությունը, նրանք կարող են անել այն, ինչ ցանկանում են՝ և՛ լավ, և՛ վատ»,- Գվարդիոլայի խոսքերն է մեջբերում Mundo Deportivo-ն։
























































