«Ռոմայի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն ցանկանում է նոր ֆուտբոլիստներ հրավիրել իտալական թիմ, հայտնում է Football Italia-ն։
Մոուրինյուի տրանսֆերային նպատակների թվում են կիսապաշտպան Ռուբեն Լոֆտուս-Չիկը «Չելսիից» և Հարի Ուինքսը «Տոտենհեմից»։ «Ռոմայի» համար առաջնային նպատակ է համարվում նաև Մյունխենգլադբախի «Բորուսիայի» կիսապաշտպան Դենիս Զակարիան։ Նրա պայմանագիրն ավարտվում է ամռանը, բայց նա այլ առաջարկներ է ստացել, այդ թվում՝ անգլիական Պրեմիեր-լիգայի թիմերից, այդ իսկ պատճառով «Ռոմայի» համար դժվար կլինի նրան ձեռք բերելը։
Հաղորդվում է, որ Ժոզե Մոուրինյուն գոհ չէ ներկայիս կազմից և ֆուտբոլիստների՝ գործին վերաբերմունքից։
























































