«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին կիսապաշտպան Փոլ Ինսը գնահատել է կիսապաշտպան Դոնի վան դե Բեկի հեռանկարները ՄՅՈՒ-ում։
«Ատալանտայի» դեմ խաղում Դոնի վան դե Բեկը ստանում է 4 րոպե: Ինձ անհանգստացնում են Սուլշերի կայացրած որոշումները։ Սա այն խաղացողն է, ում Օլեն ասել է. «Արի «Օլդ Թրաֆորդ», դու կխաղաս մեկնարկային կազմում, մենք քեզ համար 40 միլիոն ֆունտ կվճարենք, դու գլխավորը կլինես կիսապաշտպանությունում»։
Իսկ Դոննին մտածում է. «Ահա, սա իմ երազանքն է, ես հենց դրան էի սպասում»: Անցնում է երկու տարի, և նա նստած է նստարանին։ Օլեն նրան ծաղրանքի առարկ է դարձրել։
Նա 4 րոպե ժամանակ տվեց Դոնիին «Ատալանտայի» հետ խաղում, իսկ հետո ասաց. «Օ, ի դեպ, ահա քեզ ապացուցելու հնարավորություն»:
Նման որոշումներն ինձ ուղղակի շփոթեցնում են։ Ես նրան չեմ հասկանում։ Նա թույլ չտվեց Լինգարդին տեղափոխվել «Վեսթ Հեմ», քանի որ խոստացել էր, որ կլինի թիմի կարևոր մասը։ Թիմը պարտվում է 0-2 հաշվով, բայց նա Յեսիին խաղադաշտ չի թողնում։ Նայենք նաև Պոգբայի հետ կապված իրավիճակին. անընդհատ հեռանալու մասին խոսակցություններ, իրավիճակը թեժանում է։ Մրցաշրջանի վերջում նա կհեռանա»,- ասել է Ինսը The United Stand-ին տված հարցազրույցում: