Նախկինում հայտնի իտալացի հարձակվող Անտոնիո Կասանոն վառ է արտահայտվել Անգլիայի առաջնության 11-րդ տուրի «Մանչեսթեր Յունայթեդ»-«Մանչեսթեր Սիթի» (0-2) հանդիպման մասին։
«Մանչեսթերյան դերբի՞ն. եթե մայրս «Մանչեսթեր Սիթիում» ձախ պաշտպան խաղար, նրանք կրկին կհաղթեին «Մանչեսթեր Յունայթեդին»։
Խոսեպը նրանց ռումբա (պար, խմբ․) ցուցադրեց, այս պարտությունը դաս անվանելը նշանակում է հաճոյախոսություն անել»,- մեջբերում է Կասանոյին Calciomercato-ն։
Անգլիայի Պրեմիեր լիգայի 11 տուրից հետո «Մանչեսթեր Յունայթեդը» 17 միավորով զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 6-րդ հորիզոնականը։