Աշխարհի առաջին ռակետ Նովակ Ջոկովիչը մտածում է կարիերայի ավարտից հետո մարզիչ դառնալու մասին։
«Ես փորձում եմ նոր սերնդին փոխանցել այն ամենը, ինչ ինքս եմ սովորել։
Ի՞նչ կանեմ, երբ թոշակի անցնեմ․ այդ ամենը տանե՞մ հետս գերեզման, որ ինձնից հետո եկողները չկարողանա՞ն օգուտ քաղել իմ փիլիսոփայությունից, աշխատանքի մեթոդներից և մոտեցումներից:
Ինձ համար իմաստ ունի այն, որ հաջորդ քայլը պետք է լինի իմ գիտելիքները ուրիշներին փոխանցելը: Ապագայում ես ինձ տեսնում եմ տարբեր դերերում և ուրախ եմ, որ կարող եմ զարգանալ որպես մարզիչ»,- Ջոկովիչի խոսքերն է մեջբերում Metro-ն։