«Միլանի» Curva Sud ֆանատական ակտիվ միավորում դիմել է իտալական ակումբի նախկին ֆուտբոլիստ, 27-ամյա Հաքան Չալհանօղլուին, որն այս ամառ ազատ խաղացողի կարգավիճակով տեղափոխվել է «Ինտեր»:Այս մասին հայտնում է MilanLive-ը:
Այս հանգստյան օրերին Չալհանօղլուն Ա Սերիայի 12-րդ տուրի՝ այս թիմերի միջև խաղում անվրեպ է իրացրել 11-մետրանոցը, իսկ հետո տոնել է նախկին թիմի դարպասը խփած գոլը, որով առաջացրել է «Միլանի» երկրպագուների զայրույթը: Երկրպագուները քաղաքում տեղադրած պաստառի միջոցով դիմել են ֆուտբոլիստին:
«Խիզախ լինելը՝ ապրելն է այն կնոջ հետ, ով քեզ դավաճանել է, ոչ թե նախկին թիմի դարպասը խաղի 10-րդ րոպեին 11-մետրանոց իրացնելը: Կեղտոտ մարդ»,- գրված է եղել պաստառի վրա:
Ավելի վաղ իտալական ԶԼՄ-նեը հայտնել էին, որ Չալհանօղլուն բաժանվել է իր կնոջից՝ վերջինիս դավաճանության պատճառով, բայց հետո նրանք նորից միացել են:
























































