«Ռեալ Սոսյեդադի» հարձակվող Ալեքսանդր Իսակը ցանկություն է հայտնել ուժերը փորձել Անգլիայի Պրեմիեր լիգայում։ Ֆուտբոլիստով հետաքրքրված են «Արսենալը» և «Լիվերպուլը»:
Երկու ակումբներն էլ հարձակվողի կարիք ունեն։
«Սոսյեդադը» ցանկանում է ֆուտբոլիստի նոր թիմ տեղափոխվելու համար ստանալ առնվազն 40 միլիոն եվրո։
Շվեդի պայմանագիրն իսպանացիների հետ ուժի մեջ է մինչեւ 2026 թվականը։