ՄՅՈՒ-ի հարձակվող Մարկուս Ռեշֆորդը միջազգային դադարի ընթացքում կմնա «կարմիր սատանաների» ճամբարում։ Այս մասին հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը։
24-ամյա ֆուտբոլիստն ուզում է ուսի վիրահատությունից և հիվանդությունից հետո կենտրոնանալ խաղային վիճակը վերականգնելու վրա։
Այս մրցաշրջանում Ռեշֆորդը թիմի կազմում մասնակցել է 6 խաղի ու խփել 3 գոլ։
Անգլիայի հավաքականն ԱԱ-2022-ի որակավորման փուլում նոյմեբերի 12-ին կմրցի Ալբանիայի, իսկ նոյեմբերի 15-ին Սան Մարինոյի դեմ։