«Բարսելոնայի» նախագահ Ժոան Լապորտան խոսել է Չավիի՝ թիմի գլխավոր մարզչի պաշտոնում նշանակվելու մասին։
«Մարզչի աննախադեպ շնորհանդես էր։ Ես տեսա մարդկանց, որոնք ուրախացել էին, ինչպես երբեք, ու դա Չավիի վաստակն է, որովհետև նա մեր մարդն է, այս ակումբի մարդը։ Այսօր ուրախության օր է, այս օրն ակումբի պատնության մեջ կնշվի։
Մենք լիովին վստահում ենք Չավիին։ Նա պիտի առաջնորդի թիմին։ Նրա համար հեշտ չի լինելու, որովհետև դեռ պիտի թիմ ստեղծի։ Բայց նա ինձ վստահեցրել է՝ ասելով, որ կարող է շատ բան ստանալ այս թիմից։
Ռայկարդի համար էլ էր դժվար, որովհետև պիտի թիմ ստեղծեր։ Գվարդիոլայի համար ավելի հեշտ էր, որովհետև թիմն արդեն կար։
Ֆեյր-փլե՞յ։ Լա լիգան մեզ նորից ստուգում է, դրանում նոր բան չկա»,- Լապորտայի խոսքերն է փոխանցում Mundo Deportivo-ն։
























































