Այսօր՝ նոյեմբերի 8-ին, Չավին ներկայացվել է «Բարսելոնայի» գլխավոր մարզչի պաշտոնում։
Շնորհանդեսի ժամանակ իսպանացի մասնագետը խոսել է կատալոնական ակումբի հիմնական նպատակների մասին.
«Ես զգում եմ, որ պատրաստ եմ աշխատել «Բարսելոնայում»: Վերադարձս արագ եղավ, կյանքը փոխվեց երեք-չորս օրում։
Կփորձեմ իմ փորձը փոխանցել խաղացողներին։ Մեր նպատակն է օգնել թիմին կրկին վայելել խաղը և նվաճել գավաթներ: Շնորհակալ եմ երկրպագուներին իրենց սիրո համար, իսկապես հույս ունեմ նրանց հատուցել հաղթանակներով»,- Չավիի խոսքերն է մեջբերում Mundo Deportivo-ն։
























































