VBET Հայաստանի Պրեմիեր Լիգայի 13-րդ տուրում «Ալաշկերտը» սեփական հարկի տակ 2-1 հաշվով առավելության հասավ «Ուրարտուի» նկատմամբ։
Հանդիպման հաշիվը բացվեց 29-րդ րոպեին։ Հյուրերի դարպասապհ Արսեն Բեգլարյանի և կիսապաշտպան Նարեկ Աղասարյանի անհամաձայնեցված գործողությունների արդյունքում գնդակը խլեց և գոլի հեղինակ դարձավ Մարկո Միլինկովիչը։ Առաջին կեսի վերջին րոպեին Դեու Դոսան հեռահաար գեղեցիկ հարվածով կրկնապատկեց «Ալաշկերտի» առավելությունը։
«Ուրարտուին» միայն մեկ գնդակ հաջողվեց հետ բերել։ 52-րդ րոպեին գոլի հեղինակ դարձավ ռուս հարձակվող Օլեգ Պոլյակովը։ Հանդիպման մնացած ժամանակահատվածում նոր գոլեր չարձանագրվեցին, և «Ալաշկերտը» վաստակեց անչափ կարևոր երեք միավոր։
Այս հաղթանակի շնորհիվ Միլան Միլանովիչի սաները վաստակեցին 13 միավոր և մնացին 7-րդ հորիզոնականում՝ ընդհուպ մոտենալով «Ուրարտուին», որը 15 միավորով մնաց 6-րդ հորիզոնականում։