«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Չավին այսօր պաշտոնապես կներկայացվի իր նոր պաշտոնում։
41-ամյա կատալոնացին արդեն ժամանել է «Կամպ Նոու» մարզադաշտ, որտեղ այսօր տեղի կունենան պաշտոնական միջոցառումներ։
Երևանի ժամանակով 16:00-ին Չավին կներկայացվի որպես Բարսայի նոր գլխավոր մարզիչ, որին կհաջորդի նրա առաջին մամուլի ասուլիսը: Չավին վաղը կանցկացնի առաջին մարզումը թիմի հետ։
Չավին, ով իր պրոֆեսիոնալ կարիերայի մեծ մասն անցկացրել է «Բարսայում», պայմանագիր է ստորագրել մինչև 2024 թվականը։
























































