Իտալիայի Ա Սերիայի 12-րդ տուրում տեղի ունեցավ միլանյան դերբին, որտեղ «Միլանը» 1-1 հաշվով ոչ-ոքի խաղաց «Ինտերի» հետ։
Ինչպես տեղեկացնում է Opta-ն, «Միլանը» գրանցել է իր պատմության լավագույն մեկնարկը՝ 12 տուրից հետո իր ակտիվում ունենալով 32 միավոր։
Ըստ վիճակագրական պորտալի, սկսած 1994/95 մրցաշրջանից, իտալական գրանդն առաջին անգամ է 12 խաղում վաստակում 32 միավոր։ Մինչ այդ ևս միլանցիները կարողացել էին նմանատիպ արդյունքներ գրանցել, սակայն այն ժամանակ հաղթանակի համար ներկայիս երեքի փոխարեն տրվում էր երկու միավոր։
























































