Անգլիայի Պրեմիեր Լիգայի 11-րդ տուրում Լոնդոնի «Արսենալը» 1-0 հաշվով հաղթեց «Ուոտֆորդին»։
Այս հանդիպումն առանձնահատուկ նշանակություն ունեցավ «զինաործների» գլխավոր մարզիչ Միկել Արտետայի համար։ 39-ամյա մասնագետն անցկացրեց իր մարզչական կարիերայի 100-րդ հանդիպումը։

Հիշեցնենք, որ Արտետան լոնդոնյան գրանդի ղեկը ստանձնել էր 2019 թվականի դեկտեմբերի 19-ին։ Անցկացրած 100 խաղից 56-ում «Արսենալը» հաղթանակի է հասել, 18 անգամ գրանցել ոչ-ոքի և կրել 26 պարտություն։ Խփած և բաց թողած գոլերի հարաբերակցությունը կազմում է 173-105։
























































