MLS-ում կայացան կանոնավոր առաջնության վերջին տուրի հանդիպումները, որոնցում որոշվեցին փլեյ-օֆֆի մասնակիցները։
«Կոլամբուսը» 2-0 հաշվով հաղթեց «Չիկագո Ֆայրին»․ Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստ Լուկաս Սելարայանը բացեց հանդիպման հաշիվը՝ դառնալով գեղեցիկ գոլի հեղինակ։
Այս հաղթանակից հետո «Կոլամբուսը» վաստակեց 47 միավոր, զբաղեցրեց Արևելյան կոնֆերենցիայի մրցաշարային աղյուսակի 9-րդ հորիզոնականը։ Այսպիսով, Սելարայանի թիմը չկարողացավ դուրս գալ մրցաշարի փլեյ-օֆֆ․ հաջորդ փուլ են անցնում լավագույն 7 թիմերը։
MLS-ի փլեյ-օֆֆի զույգերը․

























































