ՌՊԼ-ի 14-րդ տուրում «Ռոստովը» ջախջախել է «Ռուբինին»։ Հանդիպումը կայացել է Ռոստովում և ավարտվել տանտերերի՝ 5-1 հաշվով հաղթանակով։
«Ռոստովի» գոլերից մեկը հեղինակել է Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Խորեն Բայրամյանը՝ 42-րդ րոպեին հաշիվը դարձնելով 1-1։
Այս հանդիպումից հետո «Ռոստովը» 16 միավոր է վաստակել ու գտնվում է 10-րդ տեղում։ «Ռուբինը» 14 խաղից հետո 19 միավոր ունի ու գտնվում է 8-րդ հորիզոնականում։
























































