«Բարսելոնայի» տնօրեն Մատեու Ալեմանին և թիմի նորանշանակ գլխավոր մարզիչ Չավին կարծում են, որ ակումբի բժշկական շտաբը խնդիր է հանդիսանում թիմի համար ու այն պետք է շտապ լուծել։ Այս մասին հայտնում է Catalunya Radio-ն։
Աղբյուրի փոխանցմամբ, Ալեմանին գոհ չէ ոչ ճշգրիտ ախտորոշումներից, ֆուտբոլիստների վերականգնման վատ ընթացքից և վնասվածքների կրկնությունից։ Ֆուտբոլիստներն, իրենց հերթին, գոհ չեն ֆիզիկական պատրաստությունից՝ սկսած միջմրցաշրջանային հավաքներից վերջացրած նախախաղային մարզումներով։
Այս պահին «Բարսելոնայի» 11 ֆուտբոլիստ վնասվածքների պատճառով շարքից դուրս է մնացել։ Նրանցից 7-ը մկանային խնդիրներ ունեն՝ Պեդրին, Դեմբելեն, Ռոբերտոն, Գոնսալեսը, Պիկեն, Գարսիան և Ֆատին։ Նետոյի մոտ հարբուխ է, Ագուերոն սրտի հետ կապված խնդիրներ ունի, Բրայթվայթը ծնկի վիրահատության է ենթարկվել, իսկ Դեստը մեջքի հետ կապված խնդիրներ ունի։
























































